Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը պատժամիջոցների ցուցակ է ներկայացրել Կոնգրեսին

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը պատժամիջոցների ցուցակ է ներկայացրել Կոնգրեսին
27.10.2017 | 15:30

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը Կոնգրեսին մարդկանց և ընկերությունների ցուցակ է ներկայացրել, որոնց նկատմամբ հնարավոր է պատժամիջոցներ սահմանվեն՝ ռուսական ռազմական և հետախուզական ուժերի հետ կապեր ունենալու համար։


Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը նշել է, որ ցանկը կհրապարակվի առաջիկա օրերին։ Նախագահ Դոնալդ Թրամփի օգոստոսին ստորագրած պատժամիջոցների մասին օրենքը վերաբերում է Ռուսաստանի ռազմական և հետախուզական ծառայություններին՝ 2016-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վրա դրանց հնարավոր ազդեցության հետ կապված:

Դիտվել է՝ 1384

Մեկնաբանություններ